Ոստիկանությունը Ռուսթավելիի պողոտայում երեկ ձերբակալել է հանրահավաքի մի քանի մասնակիցների։
Փաստաբան Գիորգի Տաբատաձեի խոսքով՝ ընդդիմադիր ակտիվիստներ Գիորգի Մումլաձեն և Կոբա Աբշիլավան ևս ձերբակալվել են։
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունն ակտիվիստներին ասել է, թե «պարզապես տեղափոխում են նրանց», բայց չի բացատրել դրա պատճառը։
Ռուսթավելիի պողոտայում նաև խուզարկություններ են կատարվել դիմակների պատճառով։
Մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ ձերբակալվել է Իլյա Բուրդուլին, որը ընկերոջ հետ վերադառնում էր հանրահավաքից։ Դեպքի վայրից «Նեթգազեթի»-ի լրագրողը հաղորդել է, որ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց, անձը հաստատող փաստաթղթեր է պահանջել, խուզարկել և առանց բացատրության ձերբակալել նրանցից մեկին։ Ըստ լրագրողի՝ նրանց մոտ դիմակ չի հայտնաբերվել։