Մահացած օպերատորի փաստաբանը քննության հետ կապված կասկածներ ունի

TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի  ընտանիքի փաստաբան  Բեքա Թակալանձեի մոտ հարցեր են առաջացրել`  ինչպես ՆԳՆ-ն երկու ոչ լիարժեք  օրվա ընթացքում կարողացավ գտնել տասնյակ ականատեսներ և մոտ 70 տեսանյութ:

 Փաստաբանին պարզ չէ նաև, թե ինչու է ՆԳՆ-ն տարածել տեսանկարահանում, որը ցույց է տալիս Լեքսո Լաշքարավիայի շարժը ` գործի վերաբերյալ փորձագիտական ​​եզրակացություն դեռ չստանալու փաստի ֆոնին: Ըստ նրա՝ հատուկ վարկածի տարածումը, որը վարկաբեկում է մարդուն, չի կարող արդարացվել հանրային բարձր հետաքրքրությամբ:

Փաստաբանը մեկնաբանել է նաև  հանգուցյալի դիակը տնից քննչական բյուրո տեղափոխելու թեման. «Քննությունը ունի որոշակի կարգ, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով և դատավարական նորմերով: Ինձ համար կասկածելի է, թե ինչու դա արվեց այդքան արագ: Ընտանիքի անդամներն ասացին, որ փաստաբան է գալիս, այդ ընթացակարգն այնուամենայնիվ կատարվեց այնքան հապճեպ, որ փաստաբանը չհասցրեց ներկա գտնվել», — ասաց Թակալանձեն:

Հիշեցնենք` սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի ոստիկան գրեթե վազելով հանգուցյալ օպերատորի դին տնից տեղափոխում մեքենա:

Թակալանձեն ասում է` փորձաքննության շրջանակներում պետք է պատասխան տրվի այն հարցին, թե ինչն է հանգեցրել Լեքսո Լաշքարավայի մահվանը, և արդյո՞ք կապ կա հուլիսի 5-ին ստացած վնասվածքների և նրա մահվան միջև: