Վրաստանյան 3 ընկերութուն հետևում է Microsoft-ի օրինակին

Ամերիկյան Microsoft ընկերությունը 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձն արել էր 2019 թվականին։

Փորձաշրջանից հետո պարզվել է, որ 3-օրյա հանգիստը դրական է ազդել ոչ միայն աշխատակիցների, այլ ընկերության արդյունավետության վրա, որն աճել է 40 տոկոսով:

Միջազգային այլ ընկերություններ ևս հետևելով Microsoft-ի փորձին, արդեն կարողացել են զգալիորեն բարձրացնել ցուցանիշները։

4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու միջազգային տեխնոլոգիական հսկաների օրինակին փորձում է հետևել նաև վրաստանյան 3 ընկերություն: Առաջինը նախաձեռնությանը միացել է Insource-ը: 2019 թվականի նոյեմբերից մինչև օրս ընկերությունն աշխատում է այդ գրաֆիկով: Ղեկավարությունը վստահեցնում է՝ աշխատանքի բարելավման դինամիկան արդեն իսկ նկատելի է:

Աշխատանքային ժամերը կրճատող մյուս ընկերություններից մեկը միջազգային առևտրով է զբաղվում, մյուսը՝ դիզայնով: