«Վրացական երազանքը» հանրության աջակցությունը վայելող միակ ուժն է. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, 2020 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հնարավոր է սահմանադրական մեծամասնություն ունենա:

Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Վրացական երազանքը» ժողովրդի վստահությունը վայելող միակ ուժն է:

«Միակ քաղաքական ուժը՝ որը հաղթանակի իրական շանս ունի` «Վրացական երազանքն» է: Հանրությունը մեծ վստահություն ունի մեր նկատմամբ: Բոլորը տեսնում են ամեն ինչ… թե ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ մարտահրավերներ կան և միակ ուժը, որը ժողովրդի աջակցությունն ունի` «Վրացական երազանքն» է»,- հայտարարել է Կալաձեն: