Ձմռանը սպասվելիք եղանակը Վրաստանում

Ձմռանը Վրաստանում կպահպանվի օդի միջին ջերմաստիճան, օդի ճնշումը կլինի հիմնականում միջին կամ միջինից ցածր։

Մթնոլորտային տեղումները կլինեն հաճախակի երկրի ամբողջ տարածքում, տեղումների քանակը չի գերազանցի կլիմայական նորմայի սահմանները։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ըստ օդերևութաբանների՝ ձմռանը երբեմն գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում -7, -9, լեռներում՝ -13, -14, բարձրադիր գոտիներում՝ -16, -17, Արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում՝ -8, -13,  լեռներում՝ -14, -18,  բարձրադիր գոտիներում՝ -21, -27:

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր