Թբիլիսիում սկսել է գործել Car-Sharing-ի ծառայությունը

Թբիլիսիում բացվել է Car-Sharing-ի ծառայություն, որը հնարավորություն է տալիս քաղաքի ցանկացած կետից էլեկտրամոբիլ վարձել:

Car-Sharing-ից օգտվել հնարավոր է բջջային հավելվածի միջոցով, որը թույլ է տալիս գտնել հաճախորդի հարակից տարածքում գտնվող ազատ մեքենաները: Հավելվածը հաճախորդի համար կբացի ավտոմեքենայի դուռը, այսպիսով վարորդը բանալիի կարիք չի ունենա:

«Ընդհանուր ավտոծառայությունն արդեն աշխատում է, քաղաքացիները կարող են օգտվել դրանից: Մինչ այդ մենք փորձնական ռեժիմով էինք աշխատում: Այս պահին արդեն 50 էլեկտրամոբիլ ունենք: Սպասում ենք նոր մեքենաների, առաջին փուլում կունենանք 300 մեքենա, ծրագրում ենք 3 000 էլեկտրամոբիլ գնել»,- Վրաստանի հանրային հեռարձակողի եթերում հայտարարել է Aicar կազմակերպության ղեկավար Գիորգի Խուրոձեն, որը ներկայացնում է Car-Sharing ծրագիրը: