Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը փակ է

Վրաց-ռուսական սահման տանող` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր մեքենաների տեղաշարժը։ 

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացնում է, որ ճանապարհն ամբողջովին փակելու  որոշումը կայացվել է `օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու ձնահոսքի վտանգի հետ կապված։

Միջպետական ավտոճանապարհի մնացած հատվածներում սահմանափակումներ չկան։