Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին Վրաստանում կպահպանվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակը։

Երկրի որոշ շրջաններում տեղումներ են կանխատեսվում նոյեմբերի 20-21-ին, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը կկազմի +10, +15 աստիճան։

Նոյեմբերի 22-23-ին կրկին տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում արևմտյան ցածրադիր գոտիներում կկազմի +15, +20, արևելյան ցածրադիր գոտիներում՝ +12, +17 աստիճան։

Թբիլիսիում մինչև նոյեմբերի 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-21-ը քամին՝ հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը կկազմի +14, +16 աստիճան տաքություն։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր