Թբիլիսին հստակեցնում է «3+3» ձևաչափին իր մասնակցության հարցը

Վրաստանի խորհրդարանում այսօր լիագումար նիստ է ընթանում։ Լիագումար նիստի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ներկայացրել է առաջիկա 10 տարիների համար նախատեսված 10 կետից բաղկացած ռազմավարությունը։

Նախարարը անդրադառնալով Վրաստանի կողմից տարվող Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությանը, ընդգծել է․ «Չճանաչման քաղաքականության մասին, որը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, հասկանալի պատճառներով չեմ կարող խոսել։ Չեմ կարծում, որ պետք է պահպանել այս ձևաչափը, քանի որ դա միակ միջազգային ձևաչափն է»։ 

Զալկալիանին խոսել է նաև «3+3» ձևաչափի մասին՝ նշելով, որ Վրաստանը չի մասնակցի աշխարհաքաղաքական նախագծի, որին մասնակցում է նաև Ռուսաստանը։  Այնուամենայնիվ, նա ընդգծել է այլընտրանքային ձևաչափ, որին կմասնակցեն Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ 

«Թող Թբիլիսին դառնա երկխոսության հարթակ։ Մենք հավակնություն ունենք մեր հարևաններին առաջարկել տնտեսական նախագծեր, որոնք կօգնեն թուլացնել լարվածությունը տարածաշրջանում: Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այս երեք երկրները», — ասել է Դավիթ Զալկալիանին: 

Նախարարական ժամի ձևաչափում Դավիթ Զալկալիանին խոսել է օրենսդիր մարմնին, ինչպես նաև Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու մասին և բացատրել, որ այս առաջնահերթությունների հետ մեկտեղ երկիրը նպատակ ունի ռազմավարական գործընկերություն և դաշինք հաստատել ԱՄՆ-ի հետ։

Հիշեցնենք, ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել էր, որ դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն Վրաստանը պետք է ներկայացված լինի ցանկացած խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում:

Նշենք նաև, օրեր առաջ Ռուսատանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան խոսելով «3+3» ձևաչափի վերաբերյալ՝ ասել էր, որ «Թբիլիսիից լսում ենք հակասական հայտարարություններ»:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր