Ընդդիմադիր գործիչը համախմբվածության կոչ է անում Սաակաշվիլիի դատին ընդառաջ

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան դեկտեմբերի 9-ին նշանակված Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի դատական ​​նիստի առնչությամբ հայտարարություն է տարածել:

Մելիան նշել է, որ անհրաժեշտ է վերանայել գործողությունների ծրագիրը և այդ նպատակով դիմել է իր կուսակիցներին։

«Այս փուլում վճռորոշ է միասնական և համախմբված գործողությունը, ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր միասնությամբ և համագործակցությամբ այս գործընթացին նպաստելը և՛ միմյանց, և՛ պաշտպանական կողմի, և՛ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի հետ։

Ըստ այդմ՝ խնդրում ենք ՄԱՇ խմբակցության պատգամավորներին, ՄԱՇ նախագահի թեկնածուներին, կուսակցության քարտուղարության անդամներին վաղը` ժամը 12-ին, հավաքվել ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակում՝ քննարկելու առաջիկա օրերի գործողությունների պլանը և միասնական դիրքորոշման հասնել»,- ասել է Մելիան: