Ընդդիմության անդամները հյուրընկալվել են Ուկրաինայի Ռադայում

Ուկրաինայի օրենսդիր մարմինը հյուրընկալել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավորներ Խատիա Դեկանոիձեին և Դավիթ Խաջիշվիլիին, ինչպես նաև ՄԱՇ-ի գլխավոր քարտուղար Պետրե Ցիսկարիշվիլիին:

Բացի վրացի քաղաքական գործիչներից, մարտի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադա են այցելել նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օրենսդիր մարմինների նախագահները։

Նշենք, որ Վրաստանի իշխող կուսակցությունից մինչ այժմ ոչ ոք չի մեկնել Ուկրաինա։