Ընդդիմությունը միասնաբար կորոշի միջանկյալ ընտրություններում իր թեկնածուին

«Մենք միավորվում ենք, ով այս միասնական ճակատում մասնակցելու ցանկություն կունենա, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել, որպեսզի Վրաստանից հեռացնենք այս դժբախտությունը»,- այս մասին հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Վաշաձեի հայտարարությամբ, ընդդիմությունը միասնաբար կորոշի, թե ով կլինի միջանկյալ ընտրություններում նրանց թեկնածուն:

«Ոչ մի թեկնածու «Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցություններից: Միավորված ընդդիմությունը միասնականորեն կընդունի որոշում և մենք ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ կորոշենք, թե ով կլինի մեր թեկնածուն: Թեկնածուներն արդեն կան և մենք քննարկում ենք: Վերջնական պատասխանը լինելու դեպքում, ամեն բան կասենք»,- հայտարարել է Վաշաձեն: