Վրաստանի Ռագբիի հավաքականը ջախջախել է Ռուսաստանի ընտրանուն

2019 թվականի Ռագբիի Եվրոպայի առաջնության հաղթող Վրաստանի հավաքականը Կրասնոդարում եզրափակիչ խաղում մարտի 17-ին հանդիպել է Ռուսաստանի հավաքականի հետ, որտեղ հաղթել է 22:6 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 10:3 հօգուտ վրացիների:

2019 թվականի Ռագբիի Եվրոպայի առաջնությանը վրացիները չորս խաղում էլ հաղթանակ են տարել: Հաղթել են Ռումինիայի, Իսպանիայի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականներին: Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակից հետո Վրաստանի հավաքականը դարձավ Ռագբիի Եվրոպայի առաջնության հաղթող: