ՄԱՇ-ն ընդդիմության հետ միասին պատրաստվում է երկրի կառավարումն իր ձեռքն առնել. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ընդդիմադիր մյուս ուժերի հետ միասին երկրի կառավարումն իր ձեռքն առնելուն և երկիրը փրկելուն է պատրաստվում։

Նրա խոսքով, Վրաստանի առաջիկա իշխանությունը պետք է լինի լայն կոալիցիոն միություն, որը հիմնված կլինի ոչ թե առանձին մարդկանց վրա, այլ սկզբունքների:

«Թեև Իվանիշվիլին գողացավ նախորդ տարվա նախագահական ընտրությունները, սակայն դրանք Վրաստանում մեծ փոփոխությունների հիմք հանդիսացան: Տարբեր հանրային դեմքեր, կուսակցություններ և այլ ուժեր միավորվեցին ու մենք ոչ մի դեպքում չպետք է սա բաց թողնենք»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Վերջում Սաակաշվիլին հավելել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կազմում փոփոխությունների և նոր մարդկանց ընդգրկելու կարիք ունի։

Նախկին նախագահի խոսքերով, կուսակցությանն անհրաժեշտ է նաև նոր նախագահ, որի պաշտոնում, իր կարծիքով, պետք է լինի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: