Օլիմպիական պատվանդանին երկու վրացի և մեկ հայ

Ռիո Դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում  վրաստանցի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն 105 կգ քաշային կարգում  ոսկե մեդալի արժանացավ: Հաջողությամբ պսակվեցին ծանրամարտիկի բոլոր 6 մոտեցումները.  արդյունքում նա  բարձրացրեց  473 կգ: Հատկանշական է,  որ վրաց մարզիկի արձանագրած ցուցանիշը աշխարհի և օլիմպիական խաղերի ռեկորդ է համարվել:

Ի դեպ, նույն քաշային կարգում մեկ այլ վրացի մարզիկ Իրակլի Թուրմանիձեն բարձրացրել է  448 կգ,  զբաղեցրել երրորդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի:

«Կրկնակի ուրախություն է, երբ երկու  վրացի է  կանգնում օլիմպիական պատվանդանին»,- Տալախաձեի խոսքերն է մեջբերում  «interpressnews.ge»-ն:

Սակայն   պատկերն ամբողջացնելու համար պետք է նշել, որ  ծանրամարտի նույն քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Հայաստանին բերելով թվով երրորդ արծաթե մեդալը: Գերծանր քաշային կարգում մեկ այլ հայ ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Այսպիսով  20 տարի անց  Հայաստանը նույնպես ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝  կրկնելով Արմեն Նազարյանի (նա հունահռոմական ոճի ըմբշամարտի 52 կգ քաշային կարգում հաղթող էր դարձե1996 թ. Ատլանտայում) հաջողությունը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ինչ վերաբերվում է Վրաստանին,  այս պահի դրությամ Վրաստանի մարզիկները օլիմպիական խաղերի ընթացքում վաստակել է  5 մեդալ` մեկական  ոսկի և արծաթ և երեք բրոնզ:

Թողնել պատասխան