Օգոստոսի 10-ի մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլն առաջին էջերում մեկնաբանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունը` «Սահմանադրության մեջ ամուսնության սահմանումը ենթակա չէ հանրաքվեի»: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ նախագահի  հայտարարությունը դժգոհությունների առիթ է հանդիսացել. մի շարք քաղաքական ուժեր, ինչպես նաև հանրաքվե  նախաձեռնող խումբն իր  դժգոհությունն է արտահայտել: «Ռուսթավի 2»-ը  մեջբերելով քաղաքական մի խումբ գործիչների գնահատականները, գրում է. «հանրաքվեից հրաժարվելով,  Գիորգի Մարգվելաշվիլին կորցրել է իր լեգիտիմությունը:  Թամազ Մեճիաուրիի  կուսակցությունից տեղեկացրել  են, որ  Վրաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը եվս ներգրավված է եղել այս հարցում, նախագահին հորդորել է հրաժարվել հանրաքվեից»:

Լրատվամիջոցները տեղեկացում  են, որ ամուսնության հանրաքվե անցկացնելու նախաձեռնող  խումբը այժմ  նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել:

Վրաստանում ԱՄՆ  դեսպան Յան Կելին վստահություն է հայտնել,  որ նախագահը որոշումը կայացրել է անկախ:  Կարդում ենք «Interpressnews»-ում, որտեղ նաև ասվում է, որ  դեսպանը չգիտի, թե արդյոք այս սահմանումը պետք է գրվի Սահմանադրության մեջ: Նրա խոսքով, կարևոր է, որ Վրաստանի նախագահը հնարավորություն ունի առանց կառավարության,  տարբեր հաստատությունների ու  դիվանագիտական կորպուսի միջամտության որոշումներ կայացնել:

Վրաստանյան լրատվամիջոցները անդրադառնում են նաև «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ, օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի ռուսական հրատարակություններից մեկին տված հարցազրույցին: Օպերային  հայտնի երգիչը, որ արտասահմանում չեղյալ է համարել իր պայմանագրերը հայտնի ընկերությունների հետ ու վրաստանյան քաղաքականություն մուտք գործել, ռուս-վրացական հարաբերութունների մասին վերլուծություն է արել:  Նա ասել է, որ վրացիներն ու ռուսներն իրար մոտ են  հավատքով ու մտածելակերպով. «այս երկու ժողովուրդները  միանման են մտածում»,-Բուրճուլաձեի խոսքերն է ներկայացնում  «Kvira.ge»-ն:

Վրացական ընդդիմությունը` «Միացյալ ազգային շարժումը»,  Վրաստանի կառավարությանը քաղաքական հետապնդումներ սկսելու  և վարչական ռեսուրսների օգտագործման մեջ  է մեղադրում: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, որը հայտնի է որպես «Միացյալ ազգային շարժման»  շահերը ներկայացնող լրատվամիջոց:  Կուսակցությունից փոխանցել են, որ կառավարությունը Էրեդվիի  (խմբ., Ցխինվալի մերձակա վրացաբնակ  գյուղ) ղեկավար պաշտոններում ընգրկված մի խումբ անձանցից  պահանջել է հրաժարական տալ: Պատճառն այն է, որ վերոնշյալ աշխատակիցների ընտանիքի անդամները  աջակցում են  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ծրագրերին:

Թողնել պատասխան