Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 27-ի լուսադեմին Վրաստանում  3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ստորգենտյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիից 57 կմ հեռու՝ Քվեմո-Քարթլի շրջանի Մամիշլարի գյուղի տարածքում:

Ըստ Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ծառայության տվյալների՝ ցնցումները զգացվել են Թբիլիսիի ժամանակով 06:39-ին: Էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա:

Տուժածների ու վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: