Փետրվարին էժանացած և թանկացած ապրանքները

2024 թվականի փետրվարին Վրաստանում գնաճի տարեկան մակարդակը կազմել է 0,3 տոկոս, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած զեկույցից։

Փաստաթղթի համաձայն, սպառողական խոշորագույն խմբում՝ պարենային ապրանքների մասով, գները տարեկան աճի փոխարեն նվազել են 3,5 տոկոսով, ինչը դարձել է ցածր գնաճի հիմնական որոշիչ գործոններից մեկը։

Geostat-ը գնաճը հաշվարկում է 305 ապրանքների և ծառայությունների գների ամսական հետազոտությունից։ Նշված ապրանքների թվում են սննդամթերքը, երկարաժամկետ օգտագործման ապրանքները և տարբեր ծառայություններ։ Ըստ սպառողական զամբյուղի մանրամասն ինդեքսի՝ փետրվարին ամենաթանկ ապրանքներն ու ծառայություններն այսպիսի տեսք են ունեցել.

  • հնդկաձավար՝ 42 տոկոս,
  • սոխ՝ 34 տոկոս,
  • կարտոֆիլ՝ 34 տոկոս,
  • արևածաղկի ձեթ՝ 28 տոկոս,
  • մարգարին՝ 19 տոկոս և այլն:

2024 թվականի փետրվարի ամենաթանկ ապրանքների ցանկը.

  • խաղող՝ 49 տոկոս,
  • դեղձ՝ 47 տոկոս,
  • սալոր՝ 39 տոկոս,
  • տանձ՝ 32 տոկոս,
  • խնձոր՝ 31 տոկոս և այլն: