Ընդհանուր իրավախախտման 29 փաստ է գրանցվել, որից 15-ը չի հաստատվել, իսկ 7-ի վերաբերյալ նախաքննություն է սկսվել

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է բոլոր ահազանգերին», — այս մասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:

Ըստ Մեզվրիշվիլիի, դեռ երեկ երեկոյան գործակալությունը սկսել է աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսզի նախագահական ընտրությունները խաղաղ ընթացք ունենան:

Նրա խոսքերով, այս պահին ընդհանուր իրավախախտման 29 փաստ է գրանցվել, որից 7-ի վերաբերյալ նախաքննություն է սկսվել: Դրանք են Բաթումիում, Մառնեուլիում, Սիղնաղիում, Կասպիում, Սամտրեդիայում և Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպերը: