Գելաթիում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է վանահայրը

Գելաթի վանքի վանահայր Իոսեբ վարդապետ Բուրջանաձեն Քութայիսիի այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Նա այրվածքներ է ստացել Գելաթիում բռնկված հրդեհը մարելիս, հայտնել է Քութայիսիի և Գաենատիի մետրոպոլիտ Հովհաննեսը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

Տեղեկության համաձայն՝ Հովսեփ վարդապետը, տեսնելով կրակը, ինքն է փորձել հանգցնել, սակայն բռնկվել է նրա հագուստը։ Օգնության հասած հոգևորականները կանչել են հրշեջներին ու շտապօգնություն և մինչև օգնության կհասնեին` հնարավոր ամեն ինչ արել են վարդապետին փրկելու և կրակի տարածումը կանխելու համար։

Մարմնի մինչև 50 տոկոս այրվածքներով հոգևորականը տեղափոխվել է Քութայիսիի այրվածքաբանության կենտրոն, որտեղ էլ գտնվում է այս պահին։