Geostat. Վրաստանում կա 732 067 թոշակառու

«Առողջապահության նախարարության 2017թ․ վերջում առկա տվյալների համաձայն՝ Վրաստանում 732 067 թոշակառու կա»,- այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի ազգային վիճակագրության ծառայությունը (Geostat)։

Նշվում է, որ 1 տարվա ընթացքում թոշակառուների թիվն աճել է 11 873-ով, 10 տարվա ընթացքում՝ 73 757-ով, այսինքն 11 տոկոսով:

Սրա հետ մեկտեղ 2017թ․ տվյալներով՝ Վրաստանում սոցիալական փաթեթից է օգտվում 166 046 քաղաքացի: Այդ թվում՝ 125 064-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, 23 642 ընտանիքի կերակրողին կորցրած անձինք, 9 885 պետական փոխհատուցում ստացողները, 7080՝ պետական սուբսիդավորում ստացողները եւ 343-ը՝ քաղաքականապես ճնշված անձինք:

Թողնել պատասխան