Գերմանիան ողջունում է ռուս-վրացական շփումների վերականգնումը․ Շտայնմայեր

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Վրաստանի և Ռուսաստանի միջև արտաքին գործերի նախարարների մակարդակով շփումների վերականգման փաստը: Գերմանիայի նախագահն այս մասին ասել է «Կվիրիս պալիտրա»-ի հետ զրույցում՝ նշելով, որ Վրաստան կատարած այցի շրջանակներում ծրագրում է այցելել նաև շփման գիծ, տեղում ծանոթանալ առկա իրավիճակին:

Շտայնմայերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին՝ ընդգծելով, որ Գերմանիան աջակցում է դաշինքին անդամագրվելու Վրաստանի որոշմանը: