Ղարիբաշվիլին մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, փոխանցում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վիլի Բրանդտի անվան Բեռլին-Բրանդենբուրգ ռազմական օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման արարողությունը։

Կառավարության ղեկավարը Բեռլինում դեմ առ դեմ հանդիպում կունենա Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։