Ղաուրմայի բնակիչները թերմոսկրինինգ են անցել, 3 հոգի թեստավորվել է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում հունիսի 7-ին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և տեղի բուժաշխատակիցների կողմից անցկացվել է բնակչության համընդհանուր թերմոսկրինինգ:

Նինոծմինդայի Հանրային Առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով բնակիչներից ոչ մեկի մոտ ջերմություն կամ այլ ախտանիշներ չեն հայտնաբերվել:

«Կորոնավիրուսով վարակված տղամարդու ընտանիքի անդամները շարունակում են մնալ կարանտինում: Նրանց վիճակը լավ է: Ինչ վերաբերում է գյուղին՝ ամբողջ գյուղը անցել է թերմոսկրինինգ, բժիշկների որոշմամբ 3 հոգի թեստավորվել է և հավանաբար վաղը կլինի նրանց պատասխանները»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Եղոյանը:

Ի՞նչ է սպասվում Ղաուրմա գյուղին. մասնագետի պարզաբանումը