Ղազախստանում գտնվող մյուս քաղաքացիները շուտով կլինեն Վրաստանում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ղազախստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները մոտ օրերս կվերադառնան երկիր։ Այդ մասին նա ասել է այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստում։ 

Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի կառավարությունը շատ ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։ 

«Մենք խորապես վշտացած ենք Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից, որտեղ տասնյակ մարդիկ են զոհվել։ Հուսով ենք, որ հնարավորինս արագ կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ իրավիճակը դեէսկալացնելու, անվտանգության և կայունության հասնելու համար,- ասել է Ղարիբաշվիլին՝ մաղթելով, որ Ղազախստանը կարողանա շուտափույթ հաղթահարել հետևանքները։ 

Խոսելով Ղազախստանում գտնվող Վրաստանի քաղաքացիների մասին, Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը նրանց հետ հնարավորինս կապի մեջ է եղել և տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն։ 

Նշենք նաև, որ քաղաքացիներից մի քանիսն արդեն վերադարձել են Վրաստան, տեղում մնացած Վրաստանի քաղաքացիների հետ դեսպանությունը շարունակում է ակտիվ շփվել և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել։

Նորայր Միսկարյան