Գիորգի Գախարիան ներկայացրեց Վրաստանի նորանշանակ փոխվարչապետներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօրվա կառավարության նիստում ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետներ Համայնքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիին և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին:

Մայա Ցքիտիշվիլին փոխվարչապետի պաշտոնն էր զբաղեցնում նաև նախորդ կառավարության կազմում: Դավիթ Զալկալիանին առաջին անգամ է զբաղեցնում այս պաշտոնը, նախորդ կառավարությունում երկրորդ փոխվարչապետը Թեա Ծուլուկիանին էր:

Գիորգի Գախարիան շնորհակալություն հայտնեց նախարարներին կատարած աշխատանքի համար և հաջողություն ցանկացավ առաջիկա գործունեության ընթացքում: