Գնահատում ենք վրաց ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն գովաբանել է վրաց ժողովրդին ազատությանը և ժողովրդավարությանը նվիրվածության համար։

Նախարարն այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ՝ պատասխանելով Euroskop-ի խմբագիր Թամար Նուցուբիձեի հարցին։

«Ինչ վերաբերում է վրաց ժողովրդին ուղղված ուղերձին, մենք գնահատում ենք նրանց նվիրվածությունն ազատությանը և ժողովրդավարությանը։

Ինքս մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել մեր տեսակետներն ուղղակիորեն հայտնելու շահագրգիռ անձանց», — ասել է նախարարը։