Կոբախիձեի կարծիքով 2020-ին հնարավոր է խորհրդարանական երկու ընտրություն տեղի ունենա

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն PalitraNews-ի եթերում խոսել է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին:

Նրա խոսքով, եթե «Վրացական երազանքը» չստանա մանդատների 45 տոկոսը, հաջորդ խորհրդարանում, հավանաբար, շատ կդժվարանա կամ ընդհանրապես հնարավոր չի լինի կոալիցիա կազմել:

«Բարձր է հավանականությունը, որ կարող ենք այսպիսի արդյունք ստանալ և անհրաժեշտ լինի նորից անցկացնել խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է Կոբախիձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանի սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը սահմանված ժամկետում իր վստահությունը չհայտնի կառավարությանը, Վրաստանի նախագահը կլուծարի խորհրդարանը և կնշանակի արտահերթ ընտրություններ: