Գորիում Ստալինի արձանի վերականգման պահանջով ակցիա է անցկացվել

Գորի քաղաքում Ստալինի արձանի վերականգման պահանջով ակցիա է տեղի ունեցել: Radiomosaic.ge-ի տեղեկատվությամբ ակցիայի կազմակերպիչը «Ընկերություն և արդարություն» կազմակերպությունն է:

Հավաքվածները իրենց հետ ունեցել են Ստալինի նկարները ու կարմիր դրոշներ:

Հիշեցնենք՝ Իոսիֆ Ստալինի արձանը Գորի քաղաքից ապամոնտաժվեց 2010 թվականին: Վերջին մի քանի տարվա ընթացքում Գորիում բազմաթիվ ակցիաներ են իրականացվել արձանի վերականգման պահանջով: