Գրիպի դեմ պատվաստումը անվճար կլինի մինչև դեկտեմբերի 1-ը. Գամկղրելիձե

Վրաստանում գրիպի դեմ պատվաստումը բոլոր քաղաքացիների համար անվճար կլինի միայն մինչև դեկտեմբերի 1-ը։  Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։ 

Գամկղրելիձեի խոսքով՝ քաղաքացիների ակտիվությունը շատ ցածր է գրիպի դեմ պատվաստման գործընթացում։ 

Գամկղրելիձեն նաև նշել է, որ գրիպի դեմ պատվաստանյութով կարող են պատվաստվել Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ սկսած 6 ամսականից։ 

«Հոկտեմբերի կեսերից գրիպի դեմ պատվաստանյութը հասանելի է ռիսկային խմբերին։ 

Ռիսկի խմբում մշտապես գտնվում են հիվանդանոցների բուժանձնակազմը, հղիները, շաքարային դիաբետով, քրոնիկ հիվանդություններով հիվանդները, 60-անց քաղաքացիները, դպրոցի ուսուցիչները և մանկապարտեզի դաստիարակները»,- ասել է Գամկղրելիձեն։ 

Ըստ Գամկղրելիձեի՝ գրիպի դեմ գնված 200 հազար դեղաչափ պատվաստանյութից օգտագործվել է մինչև 95 հազար դեղաչափ։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր