Գյուղատնտեսության ոլորտում աճել է տարեկան արտադրությունը

ISET հետազոտական ​​ինստիտուտի ուսումնասիրության համաձայն, 2022 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտում արտադրությունն աճել է 10,9 տոկոսով:

ISET-ի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կազմում եղել է 8,3 տոկոս։

Ըստ հետազոտության տվյալների՝ ոլորտում նկատվել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) աճի դրական միտում. 2022 թվականի երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում ՕՈՒՆ-ի ցուցանիշը կազմել է 3,2 մլն դոլար: Սակայն, համեմատած տնտեսության այլ ճյուղերի հետ, գյուղատնտեսության ոլորտում ՕՈՒՆ–ը ցածր է եղել՝ 0.9 տոկոս։