Գյուլիբաղ գյուղը խմելու ջուր կունենա

Մառնեուլիի մունիցիպալիտետի Գյուլիբաղ գյուղում ակտիվորեն ընթանում են խմելու ջրի ներքին ցանցի կազմակերպման աշխատանքները, հայտնում է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեի հետ միասին ստուգել է Գյուլիբաղ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կազմակերպման ընթացիկ աշխատանքները։

Հարկ է նշել, որ գյուղում առաջին անգամ են կառուցվում ջրային ենթակառուցվածքներ։

«Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ջրհոր, երկաթբետոնե ջրամբարներ, և կիրականացվի ներքին ցանցավորում։ Աշխատանքների ավարտից հետո Գյուլիբաղ գյուղի բնակչությունն ամբողջությամբ կապահովվի խմելու ջրով»,- նշված է տարածած տեղեկության մեջ:

Ծրագրի արժեքը կազմում է 652 հազար 494 լարի, որն իրականացվում է կենտրոնական և տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ։