Թբիլիսիի գրադարանները կվերածվեն մեդիադարանների

Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկում է մայրաքաղաքի գրադարանների բարեփոխումների առաջին փուլը, ինչը ենթադրում է դրանք մեդիադարանների վերածել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Մենք նոր նախագիծ ենք սկսում, քանի որ գոյություն ունեցող իրավիճակը նախանձելի չէ: Ընթերցացերների մոտ գրադարաններ այցելելու և գիրք կարդալու ոչ մի ցանկություն չի առաջանում: Այս ամենը պետք է ուղղենք»,- ասել է Կալաձեն:

Քաղաքապետն անդրադարձել է նաև գրադարաններում աշխատանքից ազատվելու դեպքերին.

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ գրադարանների աշխատակիցներին, որ որևէ մեկը նրանց աշխատանքից չի ազատի: Նրանք կշարունակեն աշխատանքը գրադարաններում, մաքուր ու լավ միջավայրում»,- նշել է Կալաձեն: