Հանդիպումներ Մառնեուլիի գյուղերում

Մառնեուլիի շրջանի գյուղերում «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում հանդիպումները մեկնարկել են փետրվարի 16-ին և կշարունակվեն մինչև փետրվարի 26-ը: Հանդիպումներ կանցկացվեն 84 գյուղում:

«Գյուղերի աջակցության ծրագրի» համար 2021 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 232 000 լարի: Գումարը բաժանվել է գյուղերին` ըստ բնակչության թվաքանակի: Մեկ գյուղի համար նվազագույն գումարը 10 000 լարի է, իսկ առավելագույնը՝ 20 000 լարի:

«Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակում առաջնայինը գյուղի սոցիալ-տնտեսական կարիքներն են: Բնակչության կողմից ընտրված կարող են լինել հետևյալ ծրագրերը. խմելու ջրի խնդիր, մարզադահլիճի բարելավում, մանկապարտեզի բակի կանաչապատում, գյուղի կամրջի նորոգում, գիշերային լուսավորություն, գերեզմանոցի դարպասի և ջրի խնդիր: Գրադարանի և ավտոբուսի կանգառների վերականգնում, հերոսների հուշահամալիրի վերանորոգում, մշակույթի տան գունազարդում, հետիոտնային կամրջի նորոգում և ներքին ճանապարհների սալիկապատում և այլն:

Ստորև` Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը (որոշ գյուղերում արդեն եղել են հանդիպումներ)

Կարմիր գյուղ – փետրվարի 22-ին, 11:00-ին, դպրոցի հարակից տարածք,
Շահումյան – փետրվարի 19-ին, 11:00-ին, #1 դպրոցի հարակից տարածք,
Դամիա – փետրվարի 16-ին, 14:00-ին, դպրոցի հարակից տարածք,
Գյուլուբաղ – փետրվարի 24-ին, 13:00-ին, դպրոցի հարակից տարածք,
Խոժոռնի – փետրվարի 24-ին, 11:00-ին, դպրոցի հարակից տարածք,
Ծոփ  – փետրվարի 24-ին, 15:00-ին, դպրոցի հարակից տարածք,
Չանախչի – փետրվարի 24-ին, 12:00-ին, գյուղի կենտրոն,
Աղքյորփի — փետրվարի 24-ին, 14:00-ին, գյուղի կենտրոն: