Հարավային Օսիայում զորակոչը մեկնարկում է

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանում մեկնարկում է զորակոչը: Հարավային Օսիայի դե ֆակտո Ալան Գագլոևի հրամանագրի համաձայն՝ աշնանային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին և կտևի մինչև տարեվերջ։

«Նախնական զինվորական պատրաստության և նորակոչիկներին զինվորական երդմանը նախապատրաստելու համար ստեղծվել է համալրման նոր վարչակազմ, որտեղ ընդգրկված են անձնակազմի հետ աշխատելու փորձ ունեցող սպաներ և ենթասպաներ, որոնք նաև ի վիճակի են բարձր մակարդակով ուսուցում անցկացնել»,- ասված է դե ֆակտո պաշտպանության նախարարության (ՊՆ) տարածած հաղորդագրության մեջ։

Դե ֆակտո ՊՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագրի արդյունքում, այսպես կոչված` օսական բանակն ունի երկու գումարտակ, մեծ թվով երիտասարդներ Հվ. Օսիայից պայմանագրային ծառայություն են անցնում հիմնականում ռուսական 58-րդ բանակի 4-րդ ռազմաօկուպացիոն բազայում։