ԹՊՀ-ում նոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) արդեն նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն և պրոռեկտոր Լաշա Սաղինաձեն շրջել են երկրորդ ուսումնական մասնաշենքում, որի ամբողջական վերանորոգումն ավարտվել է, և ուսումնական գործընթացը լիովին վերականգնվել է սեպտեմբերի 19-ից։

Վրաստանի կառավարությունը 27 մլն լարի է հատկացրել մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող երկրորդ մասնաշենքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար։ Վերանորոգման աշխատանքների արդյունքում շենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին։ Բացի այդ, ԹՊՀ-ի նախկին ռեկտորն ու պրոռեկտորը ծանոթացել են նոր ենթակառուցվածքային նախագծերին։

Շարվաշիձեն խոսել է ուսանողների համար ստեղծված սոցիալական նոր տարածքների մասին: Նրա խոսքով, բոլոր ուսումնական մասնաշենքերում արդեն կազմակերպվել են ուսանողական ​​տարածքներ, և այդ գործընթացը կշարունակվի, իսկ հաջորդ տարվանից կսկսվեն բոլոր ուսումնական մասնաշենքերի բակերի բարեկարգումը` գործող նախագծերին համապատասխան։