Հարավօսական շփման գիծ ռազմական տեխնիկա է տեղափոխվում

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի՝ Վրաստանի կողմից չվերահսկվող հարակից տարածքում օկուպացիոն ուժի կողմից ռազմական տեխնիկայի տեղափոխում է նկատվում:

Գերատեսչության հաղորդմամբ, դա նպատակաուղղված սադրանք է, որը բացասաբար է ազդում տեղում առկա անվտանգության միջավայրի վրա:

«Փաստի առնչությամբ ակտիվացվել է թեժ գիծը, խնդրի մասին տեղյակ է Եվրամիության դիտորդական առաքելությունը»,- հայտարարել են ՊԱԾ-ից:

Նշվում է, որ հարցը քննարկվելու է օգոստոսի 29-ին նախատեսված միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման մեխանիզմների ներդրման մասին հերթական հանդիպմանը: