Ուսուցչի մասնագիտությունը ամենահեղինակավորը կդառնա. նախարարն ու վարչապետը հանդիպել են մանկավարժներին

Այսօր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հանդիպել են Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած մանկավարժների հետ:

ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, նոր ուսումնական տարվանից ավագ, առաջատար և մենթորային կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը կավելանա: 2019 թվականի հոկտեմբերի սկզբին, բոլոր այն մանկավարժներին, որոնք ունեն կարգավիճակ և նվազագույնը 15 դասաժամ, աշխատավարձը կավելանա 150 լարիով:

  • Ավագ ուսուցիչները կստանան՝ 1011 լարի,
  • Առաջատար ուսուցիչները՝ 1435 լարի,
  • Մենթոր ուսուցիչները՝ 1745 լարի:

Այն մանկավարժներին, որոնք 15 դասաժամից քիչ կունենան, աշխատավարձը կավելանա միջինը 100 լարիով:

Բատիաշվիլին նաև նշել է, որ ընթացիկ տարվա աշնանից կավելանա նաև ռեսուրսկենտրոնների, տնօրենների, տեխնիկական աշխատողների և մանդատուրիների աշխատավարձերը:

Նախարարի հայտարարությամբ, ընթացիկ տարվա աշնանը համակարգը կունենա 33 հազար մանկավարժ, որոնք բարձրացրել են կարգավիճակը: Բատիաշվիլիի խոսքով. «Ուսուցչի մասնագիտությունը կդառնա ամենահեղինակավորը և գնահատվածներից մեկը»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միտումը կպահպանվի և փուլ առ փուլ կիրականացվի այնպես, որ 2022 թվականին նրանց աշխատավարձը կկազմի.

  • Ավագ ուսուցիչներ ՝ 1700 լարի,
  • Առաջատար ուսուցիչներին՝ 2135 լարի,
  • Մենթոր ուսուցիչներին՝ 2445 լարի:

Ինչ վերաբերում է ավելի քան 6 000 թոշակառու ուսուցիչներին, ովքեր իրենց կամքով որոշել են համակարգից դուրս գալ, վարչապետի խոսքով հոկտեմբերի սկզբին նրանք պետությունից որպես պարգև կստանան երկու տարվա ընդհանուր աշխատավարձը: