Հասարակական տրանսպորտում կնոջը սպանած տղամարդու համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Հասարակական տրանսպորտում կնոջը դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Ռոին Մեբոնիայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշված որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Կլդիաշվիլին։

Դատախազությունը պահանջել է կալանավորի նկատմամբ կիրառել խափանման ամենախիստ միջոցը՝ կալանավորումը, պաշտպանական կողմը համաձայնել է մեղադրող կողմի դիրքորոշմանը։

Ինչպես պարզաբանել է փաստաբան Սուլխան Կոմախիձեն, Ռոին Մեբոնիան առողջական ծանր խնդիրներ ունի։

Նշենք, որ մայիսի 21-ին Թբիլիսիում տղամարդը հասարակական տրանսպորտում դանակով հարվածել է կնոջը, ինչի հետևանքով կինը մահացել է:

Կարդացեք նաև՝

Հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ տղամարդը սպանել է կնոջը