Հաստատվել է թոշակառու ուսուցիչներին դրամական պարգև շնորհելու կարգը

Կրթության բարեփոխման շրջանակներում թոշակային տարիքի ուսուցիչները, ովքեր իրենց կամքով որոշել են դուրս գալ համակարգից, 2019 թվականին պետությունից կստանան մեկանգամյա դրամական պարգև՝ երկու տարվա ընդհանուր աշխատավարձը:

Նշված բարեփոխման իրականացման համար, Վրաստանի կառավարությունը հաստատել է հանրային դպրոցների թոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչներին դրամական պարգև տալու կարգը.

  • Դրամական պարգև ստանալու պահանջ կարող է ներկայացնել հանրային դպրոցի այն պրակտիկոս ուսուցիչը, որը թոշակային տարիքի կհասնի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  • Պրակտիկոս ուսուցիչն աշխատանքային պայմանագրի դադարեցման և պարգևի պահանջի համար պետք է դիմում ներկայացնի հանրային դպրոցի տնօրենին:
  •  Այն դեպքում, եթե պրակտիկոս ուսուցիչն աշխատում է մեկից ավել հանրային դպրոցում, աշխատանքային պայմանագիրը պետք է դադարեցնի բոլոր դպրոցների հետ: Դրամական պարգևն այս դեպքում կհաշվարկվի յուրաքանչյուր դպրոցում ձևակերպված աշխատանքային պայմանագրի հիման վրա:
  • Դրամական պարգևի քանակը կազմում է պրակտիկոս ուսուցչի վերջին 3 ամիսների աշխատավարձի միջին թվաբանականը բազմապատկած 24-ով:
  • Եթե թոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչը դրամական պարգև ստանալու դեպքում, պայմանագրի դադարեցումից 2 տարվա ընթացքում կրկին կորոշի հանրային դպրոցում ուսուցչի գործունեություն շարունակել, պարտավոր է բավարարել Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքով սահմանված պահանջները՝ վերադարձնելով ստացած դրամական պարգևը:
  • Եթե թոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչը դրամական պարգև ստանալու դեպքում, պայմանագրի դադարեցումից 2 տարի անց  կրկին կորոշի հանրային դպրոցում ուսուցչի գործունեություն շարունակել, պարտավոր է բավարարել Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքով սահմանված պահանջները: (Չվերադարձնելով դրամական պարգևը):
  • Դրամական պարգևը կտրվի 2019 թվականի ընթացքում:
  • 2019 թվականի մայիսի դրությամբ, դրամական պարգև ստանալու ցանկություն է հայտնել 1594 հանրային դպրոցի ավելի քան 5600 ուսուցիչ:

Կրթության բարեփոխման շրջանակներում, դպրոցներում ուսման որակի բարձրացման համար, կարևոր է, որպեսզի պրակտիկոս ուսուցիչը հաստատի նվազագույն իրավասությունը և բարձրացնի կարգավիճակը:

  • Այն պրակտիկոս ուսուցիչը (բացի ոչ վրացալեզու հանրային դպրոցների/սեկտորների պրակտիկոս ուսուցիչներից), որը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ չի ստանա ավագ ուսուցչի կարգավիճակ, հանրային դպրոցի տնօրենը անհրաժեշտության դեպքում կձևակերպի ժամանակավոր պայմանագիր, իսկ նշված տեղը կհայտարարի թափուր:
  •  Թափուր տեղում աշխատանքի կընդունվի անձը, որը կբավարարի Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքով սահմանված պահանջները:
  • Թափուր տեղում ընտրված անձի նշանակումից հետո, պրակտիկոս ուսուցչի հետ ժամանակավոր պայմանագիրը կդադարեցվի: