Հաճախորդը դանակահարել է բենզալցակայանի խանութի աշխատակցուհուն

Այսօր լուսադեմին Ռուսթավի քաղաքի Բարեկամության պողոտայում գտնվող «Գալֆի» բենզալցակայանի խանութի աշխատակցուհուն դանակահարել են։

«Ինֆո Ռուսթավի» տեղական լրատվական գործակալության տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ 21-ամյա աշխատակցուհուն սառը զենքով վիրավորել է նրա 18-ամյա ընկերուհին։

Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղափոխել են քաղաքի կենտրոնական հիվանդանոց։ Բաժանմունքի վարիչ Պաատա Պաատիշվիլիի խոսքով, աղջիկը վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի  ՔՕ-ի 117-րդ հոդվածով։