Հայ-վրացական մշակութային օր Երևանում․ լուսանկարներ

Հայաստանում օգոստոսի 28-ին առաջին անգամ տեղի ունեցավ հայ-վրացական մշակութային օր։ Մայրաքաղաք Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում նախ անցկացվեց նորաձևության ցուցադրություն, այնուհետև համերգային ծրագիր, բացօթյա փարթի՝ հայ և վրացի լավագույն դիզայներների, երգիչների, պարողների մասնակցությամբ։

fashion1

«Ընկերությունը հաղթում է» կարգախոսն ունեցող միջոցառումը մարդաշատ էր։

Միջոցառման կազմակերպիչ «ArmMod Fashion» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանն «Ալիք մեդիային» ասում է, որ այսպիսով նպատակ ունեն նպաստել երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին ու վրացիներին առավել մոտիկից ծանոթացնել Հայաստանի հետ։fashion2

«Հայերս շատ ենք սիրում լինել Վրաստանում, այս միջոցառման միջոցով էլ կփորձենք գրավել վրացի տուրիստներին, հույս ունենք նաև, որ այս օրը կամուրջ կդառնա հայ և վրացի դիզայներների հետագա համագործակցության համար», — ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ նախապես ուսումնասիրել է վրացի դիզայներների աշխատանքները, այնուհետև հանդես եկել առաջարկով, որն էլ սիրով ընդունվել է։fashion3

Միջոցառման հատուկ հյուրերն էին MISS GEORGIA, VICE MISS GEORGIA, MISS WORLD GEORGIA 2017-ը։fashion5

MISS WORLD GEORGIA 2017-ին Վրաստանը ներկայացրած Քեթի Շեկելաշվիլին էլ «Ալիք մեդիային» ասում է, որ հիանալի տպավորություն ունի ինչպես Հայաստանից, այնպես էլ միջոցառումից։fashion7

«Ժողովուրդը շատ ջերմ է, ժպտում են ու զրուցում մեզ հետ։ Շատ հավանեցի նաև հայկական խոհանոցը, ճաշակեցինք ազգային ուտեստներ, ամեն ինչ շատ համեղ էր, չէի սպասում: Ինչ վերաբերում է միջոցառմանը, կարծում եմ այն յուրահատուկ է: Սա միավորում է երկու երկրների մշակույթը և մեր բարեկամության ու փոխհարգանքի արտահայտումն է», — ասում է Շեկելաշվիլին, շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին ու հավելում, որ նման միջոցառում հաջորդ անգամ տեղի ունենա Վրաստանումfashion10

40239079_229930354367513_7690951770343735296_n

40367227_334680910438494_7344596686947221504_n

40275235_460726911080689_6563835000481906688_n

 

Թողնել պատասխան