Հայաստանի քաղահասրակությունը աջակցում է վրաց գործընկերներին՝ նոր օրինագծերի դեմ պայքարում

Հայաստանում գործող շուրջ 12 հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ կապված իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկորդ անգամ խորհրդարանում քննարկելու դեմ տարվող պայքարի հետ։

Հայաստանի քաղհասրակության ներկայացուցիչների համատեղ հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․

«Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցությունը սահմանափակելու եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծերի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։

Մարդկանց մտքերում, ովքեր հիշում են 20-րդ դարի պատմությունը, արտաքին ազդեցություն հայեցակարգը սերտորեն կապվում է դավադրության տեսությունների հետ, որոնք օգտագործվում են մարդու իրավունքների ոտնահարման եւ անմեղների հետապնդման համար, որից մեր երկու ժողովուրդներն էլ զգալիորեն տուժել են: Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։

Մենք ցավով ենք հետեւում զարգացումներին, բայց նաեւ հիանում ենք, ձեր ցուցաբերած տոկունությամբ, ձեր անկոտրում ոգով: Մենք գիտենք, որ ազատությունը խորապես եւ ի սկզբանե արմատավորված է մեր հասարակությունների ներսում, եւ նույնիսկ պատմության ամենամութ ժամերին դրա համար պայքարը երբեք զիջումների չի ենթարկվել:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ձեզ այլ նախաձեռնություններով աջակցելուն, որոնք դուք օգտակար եք համարում»։

Հայտարարության տակ ստորգրել են «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, «Կանանց նկատմամբ բռնության դադարեցման կոալիցիա» ՀԿ-ն, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը, «Հոդված 3 ակումբ» ՀԿ-ն, Սպիտակի Հելսինկյան խումբը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտեն եւ Լրագրողների «Ասպարեզ» ակումբը։

Կարդացեք նաև՝

https://www.aliq.ge/naxehntrakan-beveracum-u-evropakan-ughu-sabotazh-rusakan-orenkhi-hetevankhereh/