Հայաստանում Վրաստանի դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն մի շարք ճանաչողական հանդիպումներ է ունեցել:

2023 թվականի մարտի 9-ին Շարվաշիձեն հանդիպում է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը իրավական դաշտում նպաստելու վրաց-հայկական հարաբերությունների խորացմանը։

Նույն օրը Շարվաշիձեն ճանաչողական հանդիպում է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Հանդիպմանը նշվել է, որ երկու ավանդական հարևան երկրների կառավարությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները պետք է էլ ավելի զարգանան և ամրապնդվեն։

2023 թվականի մարտի 7-ին Վրաստանի դեսպանը ճանաչողական հանդիպում է ունեցել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։ Կողմերը խոսել են երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման և հարաբերությունների զարգացման մասին։