Հայտարարվեցին «Հանդուրժողականության կողմնակից» մրցանակի դափնեկիրները

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, նշվում է Հանդուրժողականության միջազգային օրը, որի շրջանակներում Թբիլիսիիում անցկացված միջոցառման ժամանակ հայտարարվեցին «Հանդուրժողականության կողմնակից» մրցանակի դափնեկիրները։

Մրցանակները երեքն էին, որոնք հանձնեց հանրային պաշտպան Լևան Իոսելիանին։ Առաջինն հանձնվեց Եվրամիության դիտորդական առաքելությանը։

Երկրորդ մրցանակակիրը Կրոնի ազատության ինստիտուտի տնօրեն Արչիլ Մետրեւելին էր: Մետրեւելին նաև դասախոս է, դասավանդում է Վրաստանի համալսարանում։

Երրորդ մրցանակը հանձնվեց Թբիլիսիի որմնանկարների փառատոնի (Մուրալ ֆեստիվալ) կազմակերպիչ և հիմնադիր Բեսո Մազիաշվիլիին: