Հայտնի է դպրոցի տնօրենի թեկնածուների քննության օրը

Վրաստանի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կազմակերպմամբ՝ հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրության մրցույթին մասնակցող թեկնածուների թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային տարբերակով՝ 2024 թվականի մարտի 10-ին, մեկ քննաշրջանով (սեսիայով):

Թեստավորման գործընթացը կմեկնարկի ժամը 12:00-ին, տևողությունը՝ 5 ժամ: Տնօրենի թեկնածուները գրանցման համար քննական կենտրոններ պետք է ներկայանան թեստավորման մեկնարկից մեկ ժամ առաջ։

Տնօրենի թեկնածուները գրանցումն անցնելու համար պետք է տեղում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և քննության մասնակցությունը հաստատող քարտ։ Ուշացման, անձը հաստատող փաստաթղթի կամ անձնագրի բացակայության դեպքում՝ տնօրենի թեկնածուները քննությանը մասնակցելու հնարավորություն չեն ունենա:

Քննական կենտրոնների հասցեները՝ այստեղ: Տնօրենների թեկնածուները թեստավորման վայրը կիմանան ոչ ուշ, քան 2024 թվականի մարտի 7-ը։

Ավելին՝ ստորև նյութում.

Տնօրենների գրանցմանը 1 թեկնածու է դիմել. մանրամասներ դպրոցների և նոր կարգի մասին