Հայտնի են «Ուսուցչի ազգային մրցանակ 2023» մրցույթի լավագույնները

2023 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի լավագույն տասնյակի անունները հայտնի են։

Լավագույն ուսուցչի ազգային մրցանակ 2023-ի դափնեկիրը հայտնի կդառնա ուսուցիչների միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին։ Մրցույթի գլխավոր հովանավոր «Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամը դափնեկրին 15 հազար լարի դրամական պարգև կտա, իսկ «Լիբերթի բանկը» կպարգևատրի լավագույն տասնյակի մնացած անդամներին.

«Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված է նաև Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի հայազգի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը։ Լավագույն տասնյակի անունները ներկայացնում  ենք ստորև․

  • Մանուշակ Մկրտչյան,
  • Նանա Գոգատիշվիլի,
  • Ինա Իմեդաշվիլի,
  • Նինո Նիպարաշվիլի,
  • Մարինե Կվարացխելիա,
  • Նինո Փսուտուրի,
  • Թամար Ցանավա,
  • Քամրան Ափանդիև,
  • Լելա Ծուրծումիա,
  • Նեստան Խորխոմելիձե։

Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։