Հայտնի են Վրաստանի 2022 թվականի լավագույն մարզիկները

Երեկ տեղի է ունեցել 2022 թվականի լավագույն մարզական արդյունքներ գրանցած մարզիկների մրցանակների հանձնման արարողությունը։ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարկածով լավագույն մարզիկ է ճանաչվել ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլին, որը 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ոսկե մեդալների է արժանացել, հաղթել է մի շարք միջազգային մրցաշարերում, տեղեկացնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Վիկտոր Սանեևի անվան հատուկ մրցանակը՝ օլիմպիական մրցաշարի եզակի նվաճումների համար, շնորհվել է Լաշա Տալախաձեին։ Ծանրամարտիկը վեցերորդ անգամ անընդմեջ հաղթել է Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

Մրցանակի են արժանացել նաև Վաժա Կաճարավան, Գուրամ Կոստավան, Ռոման Ռուրուան, Ալեքսանդրե Բարտայան, Գիվի Օնաշվիլին, Էլգուջա Բերիշվիլին և այլք։

Վրաստանի 2022 թվականի լավագույն կին մարզիկ է ճանաչվել Էթեր Լիպարտելանին։