Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը՝ հունվարի 9-ից

Հայտնի է Ազգային ուսումնական օլիմպիադայի 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ փուլի ժամանակացույցը:

Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 9-ին և կշարունակվի մինչև 2023 թվականի հունվարի 13-ը ներառյալ:

Ժամանակացույցը` ստորև.

Հունվարի 9

  • ժամը 10:00՝ վրացերեն լեզու, գրականություն, ինչպես նաև վրացերենը՝ ոչ վրացալեզու հանրակրթական ուսումնական հաստատության աշակերտների համար,
  • ժամը 15:00՝ պատմություն:

Հունվարի 10

  • ժամը 10:00՝ քիմիա,
  • ժամը 15:00՝ աշխարհագրություն:

Հունվարի 11

  • ժամը 10:00՝ մաթեմատիկա,
  • ժամը 15:00՝  անգլերեն:

Հունվարի 12

  • ժամը 10:00՝ ֆիզիկա,
  • ժամը 15:00՝  կենսաբանություն:

Հունվարի 13

  • ժամը 10:00՝ ռուսերեն,
  • ժամը 12:30՝ գերմաներեն,
  • ժամը 15:00՝ ֆրանսերեն:

Ի դեպ, 2022-2023 ուստարվա Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի համապատասխան առարկայի գրանցումը կսկսվի քննության ժամից կես ժամ առաջ։

Հիշեցնենք. Ազգային ուսումնական օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ին: