Կրթաթոշակների մրցույթ՝ Վրաստանում սովորող հայ ուսանողների համար

Վրաստանում սովորող հայ ուսանողների համար Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023թթ․ նոր ուսումնական տարվան ուղղված։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է։

ՀԿՀ-ի կողմից հովանավորվում են հետևյալ համալսարանները՝
✔️Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարան
✔️Իլյա պետական համալսարան
✔️Սամցխե Ջավախեթիի պետական համալսարան
✔️Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
✔️Կովկասյան համալսարան
✔️Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան

«Մեր նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավարտեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստեն հայության սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը»,- նշված է հիմնարկության տարածած հաղորդագրության մեջ։

Ջավախահայ ուսանողների համար ստեղծվել է առանձին հարթակ, որի միջոցով ԱՌՑԱՆՑ կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին։

Հարցերի դեպքում կարող եք կապվել ՀԿՀ Ջավախքի գրասենյակի հետ։